Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ». Վարդգես Գասպարի

11:55, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո և՛ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ. 3 օր առաջ, շաբաթ օրը, նույն 80-ամյա Մելքոնյանը դիմել է ինձ, որ էդ խուժանը կամ անչափահասները, ինչպես կուզեք, կրկին իրիկունները գոռգռում, հայհոյում, բարձր ձայնով բլադնոյ երաժշտություն են միացնում... անհանգստացնում են իրեն և բոլորին, ինձ էր խնդրում, որ դրանց սաստեմ... Հարևաններից մեկ ուրիշը՝ դերասան Արմեն Մարությանը, հարցի լուծումը տեսել է հավաքատեղի դարձած նստարաններն իր տան մոտից պոկի տանի ավելի հեռու տեղ զոդի-կպցնի, որ գոնե ձեր այդ տհաճությունից փոքր-ինչ հեռու մնա... Մյուս հարևաններն աշխատում են հնարավորիս հեռու մնալ դրանցից...
     Չէի պատկերացնում, որ իրողություններից այսքան հեռու լինեք. դուք արդեն ահագին երիտասարդ եք, և, հավանաբար, ձեր օգնականները գրեթե պատանիներ են... Իսկ ի՞նչ էր թվում ձեզ՝ 80-ամյա տարեցը պիտի իրա թոռան տարիքի երեխային պատմի թե ոնց են իրեն նեղում... Էդ կարո՞ղ ա ուրիշ մոլորակից եք եկել...
     Իսկ դուք ամիսների ընթացքում 1 ժամ ժամանակ չգտաք անձամբ հանդիպել, մոտիկից ծանոթանալ վստահ եմ` ոչ եզակի հասարակական խնդրին... ամոթ ձեզ. այոʹ, և՛ անփույթ եք, և՛ փնթի, և ալարկոտ...»:

4827 | 0
Facebook