Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». ԱԺ նախագահը՝ Ուրիխանյանին

10:45, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». ԱԺ նախագահը՝ Ուրիխանյանին

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը դեռևս, մեղմ ասած, փոփոխված չէ ու ամենածանր վիճակում գտնվողների շարքին պատկանում են այն մարդիկ, որոնց կենսաթոշակը չի բավարարում հոգալ նվազագույն կարիքները: Նշենք, որ այս նախագծին ևս Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել: «Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով մեկուկես տարի առաջ փողոց դուրս գալով իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց ձեզ սկուտեղի վրա իշխանություն, դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների այն միաբան հոգու ճրագը, որը վառվեց մեկուկես տարի առաջ»,- ասաց պատգամավորը:

«Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել»,- արձագանքեց ԱԺ նախագահը:

«Այո, ժողովուրդը ձեզ ձեռամբ մատուցեց իշխանությունը»,- պատասխանեց պատգամավորը:

Այս նախագիծը ևս չընդգրկվեց օրակարգ:

7325 | 0
Facebook