Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԴԱԻՇ-ն ստանձնել է հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը

00:35, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
ԴԱԻՇ-ն ստանձնել է հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 11-ին Քամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:
     Հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Նրանք ցանկանում էին պարզել եկեղեցու վիճակը, սակայն ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում գտնվող Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն վիրավորվել է:

5163 | 0
Facebook