Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովը բացահայտեց Կրեմլին որպես ՀՀ ներքաղաքական սուբյեկտի, ինքը չէ, որ պետք է հայտներ, թե ով Լեռնային Ղարաբաղին դուրս մղեց բանակցություններից, և իր ասածը չէ, որ պետք է դառնա հիմնավորում քոչարյանական կեղծիքը հերքելու համար։
Իսկ թե ամբաստանյալ Քոչարյանին զոհաբերեց, թե չզոհաբերեց, դա էլ իրենց ՝ Կրեմլի ու ամբաստանյալ Քոչարյանի միջև քիմիական ռեակցիայի տիրույթում է, ու Լավրովը չէ, կամ Կրեմլը չէ, որ որոշելու է, թե Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, թե՝ ոչ։
Ամբաստանյալ Քոչարյանը ՀՀ֊ի ամբաստանյալն է, և նրան ՀՀ֊ի վրա վաճառելն էլ տիպիկ կայսերական ցինիզմի դրսևորում է։
Բայց էլի հիմնական հարցը հետևյալում է, որն է այցի նպատակը, ինչ է ուզում ստանալ Կրեմլը՝ ամբաստանյալ Քոչարյանին մեզ վրա վաճառելով։
Մեզ վրա մեր ապրանքը վաճառում է, իսկ դրա դիմաց ի՞նչ է ուզում ստանալ, ևս տասը տարի ռուսական բազայի տեղակայմանը ժամկետի երկարացո՞ւմ, թե՞՝ այլ բան։
Բոլոր դեպքերում, նման ախմախ վիճակում գտնվելը ամենամեծ ախմախությունը կլինի՝ մեղմ ասած»: