Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում հայտնվել է Սիրիայում ԱՄՆ զորքերի գաղտնի տեղաշարժը

21:20, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Համացանցում հայտնվել է Սիրիայում ԱՄՆ զորքերի գաղտնի տեղաշարժը

Սիրիայի արևելքում տեսախցիկը նկարահանել է ԱՄՆ զինված ուժերի մեծ ստորաբաժանման տեղաշարժը: Տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի 10-ին և հրապարակվել է Sputnik Arabic հեռուստատեսության յութուբյան էջում:

Նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկյան դրոշներով ռազմական տեխնիկան շարժվում մայրուղու երկայնքով: Ըստ Al-Masdar News-ի՝ շարասյունը բաղկացած է եղել 172 մեքենայից, ներառյալ տանկերը:
     Թե ուր են զինվորականները շարժվել հայտնի չէ, սակայն տեսանյութի հեղինակները կարծում են, որ այս զորքերը կարող են տեղակայվել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա և Հալեբ նահանգներում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներում: Նրանք շեշտում են, որ, նախագահ Դոնալդ Թրամփի խոստումները, որ ամերիկյան զինված ուժերը դուրս են բերվել այդ տարածքից, չեն համապատասխանում իրականությանը:

Համացանցում հայտնվել է Սիրիայում ԱՄՆ զորքերի գաղտնի տեղաշարժը
6135 | 0
Facebook