Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ է Ռուսաստանը կրճատում պաշտպանության համար նախատեսված ծախսերը

16:20, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ է Ռուսաստանը կրճատում պաշտպանության համար նախատեսված ծախսերը

Ռուսաստանը կրճատում է պաշտպանության և անվտանգության համար նախատեսված ծախսերը, քանի որ, ըստ Վլադիմիր Պուտինի, բանակի արդիականացման ծախսերը հասել են գագաթնակետին:

Այսօր ՌԴ կառավարության նիստում Պուտինն ընդգծել է, որ հիմնական աշխատանքները՝ կապված երկրի անվտանգության ապահովումն արագացնելու և ռազմական տեխնիկայի զինվածության փոփոխության հետ, ավարտվել են: Նա նաև նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում ստեղծված իրավիճակում աշխատակիցները պետք է շարունակեն աշխատել, թողարկեն բարձր տեխնոլոգիական արտադրանք և սարքավորումներ, այլ ոչ թե «աման-չաման», ինչպես դա եղել է անցյալ դարի վերջին:

5147 | 0
Facebook