Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ԴԱԻՇ ահաբեկիչներին արտաքսում է Եվրոպա և ԱՄՆ

21:05, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան ԴԱԻՇ ահաբեկիչներին արտաքսում է Եվրոպա և ԱՄՆ

Թուրքիան նոյեմբերի 11-ից սկսել է օտարերկրյա ահաբեկիչների արտաքսումը: Այսպիսով, իրավական ընթացակարգերի ավարտից հետո, Թուրքիայից Միացյալ Նահանգներ է արտաքսվել մի ահաբեկիչ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

Բացի այդ, փաստաթղթեր են նախապատրաստվում գերմանաբնակ ահաբեկչի արտաքսման համար: Օրվա ընթացքում ևս մեկ ահաբեկիչ կարտաքսվի Դանիա:

Նոյեմբերի 14-ին նախատեսվում է արտաքսել ևս 7 ծայրահեղականի, ովքեր Գերմանիայից են. նրանք պահվում են հատուկ կենտրոններում:

6061 | 0
Facebook