Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաշար Ասադի ընտանիքը Մոսկվայում 20 բնակարան է ձեռք բերել. FT

15:55, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Բաշար Ասադի ընտանիքը Մոսկվայում 20 բնակարան է ձեռք բերել. FT

2013-ից մինչև 2019-ի հունիս ընկած ժամանակահատվածում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատները` նրա մորեղբայր Մոհամմադ Մախլուֆը և ընտանիքի այլ անդամներ Մոսկվայում առնվազն 20 բնակարան են ձեռք բերել՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով, որոնցից 18-ը գտնվում են «Մոսկվա Սիթի» համալիրի «Город Столиц» շենքում: Այդ մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Global Witness ընկերության տվյալները:

Հրապարակման համաձայն, անշարժ գույքի պաշտոնական տերերը լիբանանյան օֆշորային մի շարք ընկերություններ են: Խոսքը գնում է Artemis, Bellona и Khestia ընկերությունների մասին, որոնց միջոցով 2016-ի սեպտեմբերին բնակարաններ են ձեռք բերվել համալիրի 61-րդ, 65-րդ և 73-րդ հարկերում:

6184 | 0
Facebook