Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մտածենք այս մասին նաև Հայաստանում, որ հանկարծ չկանգնենք աղետալի վիճակի առաջ». ՀԲՃ

04:15, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Մտածենք այս մասին նաև Հայաստանում, որ հանկարծ չկանգնենք աղետալի վիճակի առաջ». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ-ի հունվարին Բրազիլիայում պոչամբարի պատնեշի փլուզումը, որի հետևանքով զոհվեց 250 մարդ և հսկայական տարածքներ աղտոտվեցին, հնարավոր էր կանխել, եթե այն շահագործող Վալե ընկերությունը հայտնած լիներ այդ կառույցի լուրջ թերությունների մասին,- ասում է Բրազիլիայի «Հանքանյութերի ազգային գործակալությունը»:
     BBC-ի պատմությունն այն մասին է, որ գործակալությունը հենվում է Վալեի ներքին փաստաթղթերի վրա, որոնք մատնանշում էին Բրումադինյոյի Ֆեյջո ամբարտակի հետ կապված մի շարք խնդիրներ: «Եթե գործակալությունը ճիշտ տեղեկացված լիներ, ապա նա կարող էր կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և ստիպել ընկերությանն իրականացնել արտակարգ գործողություններ, որոնց արդյունքում կարող էին խուսափել աղետից»։

Մտածենք այս մասին նաև Հայաստանում, որ հանկարծ չկանգնենք աղետալի վիճակի առաջ»։

3855 | 0
Facebook