Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլիվիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

10:30, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Բոլիվիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հաղորդում է Интерфакс-ը։ Մորալեսի խոսքով՝ որոշում է կայացրել պաշտոնաթող լինել, որպեսզի «ընդդիմության առաջնորդները, ովքեր հեղաշրջում էին կազմակերպել, դադարեցնեն այրել հասարակ մարդկանց տները»:

Նշվում է, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Բոլիվիայի խորհրդարանը, երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիա-Լիները և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:
     Ավելի վաղ Բոլիվիայի զինված ուժերը պարտադրել են նախագահին պաշտոնաթող լինել: Ընդդիմությունն ու արհմիությունները հանդես են եկել նույն կոչով:
     Հիշեցնենք, որ Բոլիվիայում կայացած նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր Էվո Մորալեսը, սկսվել էին բողոքի լայնածավալ ակցիաներ:

Ակցիայի մասնակիցները երկրի իշխանություններին մեղադրում էին ընտրակեղծիքների մեջ, ավելի ուշ ընտրակեղծիքները հաստատվել էին Ամերիկյան պետությունների կազմակերպության դիտորդները:


     Բոլիվիայում բողոքի ակցիաների ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները գրավել էին Patria Nueva պետական ռադիոկայանը և Bolivia TV պետական հեռուստաալիքը:

9538 | 1
Facebook