Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը

23:40, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը

Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձին դարձավ 11 տարեկան:

Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար: «Մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես` Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, իսկ այս յուրահատուկ օրը՝ նաև տոնական:

Բայց պատահական չէ նաև, որ հենց Ալլան է զբաղվում Թայֆունի խնամքով. նրանք երկուսն էլ ծնվել են նույն օրը` նոյեմբերի 10-ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Այգում այդ օրը երկու տարեդարձ է տոնվում:

Դե ինչ, շնորհավորենք Թայֆունի և նրա սիրելի խնամող Ալլայի տարեդարձը՝ ամենաջերմ մաղթանքներով»,- գրված է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
3770 | 0
Facebook