Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրապետական» ծննդատանն անհետացած նորածնի մայրը ֆլեշմոբ է կազմակերպում

12:40, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
«Հանրապետական» ծննդատանն անհետացած նորածնի մայրը ֆլեշմոբ է կազմակերպում

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպում ենք #ֆլեշմոբ՝ «Հայ Մայրեր» հասարակական շարժման շրջանակներում։ Նպատակն է արտահայտել մեր՝ հայերիս և մայրերիս բողոքը «Հանրապետական» ծննդատանը վերջերս տեղի ունեցած առեղծվածային նորածնային անհետացումների դեմ։

Եկեք այս ֆլեշմոբով կոչ անենք պետական այրերին իրականացնել ԱՆԱՉԱՌ հետաքննություն, չկոռումպացված աշխատանքային պայմաններում պարզել դեպքի մանրամասները, խստագույնս պատժել մեղավորներին՝
     մաքրելով ռազմիկի ղեկավարած հիվանդանոցում «պղտորված ջրերը»։

Ծննդատներում, մասնավորապես՝ «Հանրապետական» ծննդատանը, «պղտոր ջրեր» լինել չեն կարող. «ստերիլությունն» ու միմիայն «մաքուր ջրերը» պետք է առկա լինեն հայկական ծննդատներում։ Միասին պայքարենք անվտանգ ծննդատներ ունենալու համար։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՆԱԼ ՖԼԵՇՄՈԲԻՆ։

ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ ՖԼԵՇՄՈԲԻՆ
     - Տպել կից ֆայլերից մեկը, կամ ձեռագիր գրել տեքստը Ա4 ֆորմատի թղթի վրա մարկերով։
     - Նկարվել (ցանկության դեպքում կարող եք թղթով փակել ձեր դեմքը), ուղարկել ինձ կամ հրապարակել ձեր էջերում հետևյալ հաշթեգերով՝
     #ուրէնորածինը #արդարհետաքննություն #անկաշառփորձաքննություն #WhereIsTheBaby

23484 | 1
Facebook