Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ոստիկան է մահացել

11:50, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
Ոստիկան է մահացել

Նոյեմբերի 9-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Էդուարդ Սահակյանը ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել էր բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Առավել մանրամանս՝ սկզբնաղբյուրում։

| | |
15705 | 0
Facebook
COMMENT.am