Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Որպես անհայտ կորած որոնվող 64-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում

22:25, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
Որպես անհայտ կորած որոնվող 64-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
     Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին:

Կայքի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից:

Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

| | |
2815 | 0
Facebook