Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտնել է, որ Թրամփն իրեն մի անգամ առաջարկել է հայերի ցեղասպանությունն անվանել «պատերազմ»

16:20, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
Էրդողանը հայտնել է, որ Թրամփն իրեն մի անգամ առաջարկել է հայերի ցեղասպանությունն անվանել «պատերազմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
     «Մենք արդեն ձանձրացել ենք Հայոց ցեղասպանության մասին լսելուց: Ես այս հարցը կքննարկեմ ԱՄՆ կատարելիք իմ այցի ընթացքում: Թրամփն ինձ մի անգամ նույնիսկ առաջարկեց՝ իսկ ի՞նչ, եթե այն ցեղասպանություն չանվանենք, այլ՝ պատերազմ: Ես պատասխանեցի, որ Թուրքիային ոչ մի երկիր չի հակադրվել, դա քննարկման թեմա չէ: Ես նաև ասացի, որ դա եղել է պարտադրված ներքին տեղահանություն, ինչի ընթացքում եղել են որոշակի դժվարություններ»,- հայտարարել է Էրդողանը:
     Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին կայցելի Միացյալ Նահանգներ:

11400 | 1
Facebook