Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հրաժարվում է հեռանալ Սիրիայից`առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի

15:30, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան հրաժարվում է հեռանալ Սիրիայից`առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի

Թուրքական զորքերը չեն հեռանա Սիրիայից, քանի դեռ տարածաշրջանում ներկա են այլ պետությունների զինված ուժեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ Անկարան չի հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում կան ահաբեկիչներ, իսկ սիրիական տարածքում գործողությունը կապված է հենց այն հարցի հետ, որ երկու երկրներն ունեն 911 կմ ընդհանուր սահման:

«Մենք կհեռանանք միայն մյուս պետություններից հետո: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը ընդհանուր սահմաններ չունեն Սիրիայի հետ»,- հայտարարել է Էրդողանը:

5895 | 0
Facebook