Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պետությունը կարող է ֆինանսավորել արվեստը, բայց մի խիստ պայմանով». Համլետ Պետրոսյան

09:25, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
«Պետությունը կարող է ֆինանսավորել արվեստը, բայց մի խիստ պայմանով». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե՝ արվեստն ազատ է, ստեղծագործողն ազատ է, քաղաքացիներն ազատ են ինքանադրսևորել իրենց մշակութային ներուժը, եթե իհարկե, չեն խախտում երկրի օրենքներն ու մունիցիպալ իշխանությունների սահմանած կարգը: Սա ընկած է ցանկացած դեմոկրատական պետության մշակութային քաղաքականության հիմքում: Բայց սա նաև նշանակում է, որ պետությունը չի միջնորդում, չի ուղղորդում և այսու՝ ոչ էլ արդարանում է, թե ինչու էր այսպես կամ այնպես:
     Պետությունը կարող է ֆինանսավորել արվեստը, բայց միայն մի խիստ պայմանով՝ որևէ առնչություն չունենալ ֆինանսավորման հետ: Ֆինասավորման ողջ քաղաքականությունը, որոշումներն ու ընթացքը տնօրինում են տվյալ ասպարեզի ճանաչված փորձագետները: Միայն և միայն: Իսկ այս ամենի համար, սիրելիներս, հարկավոր է մշակութային քաղաքականության նոր հայեցակարգ և օրենսդրություն»:

| | |
1512 | 0
Facebook
COMMENT.am