Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը խոստացել է Թրամփին վերադարձնել նրա սկանդալային նամակը

13:30, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
Էրդողանը խոստացել է Թրամփին վերադարձնել նրա սկանդալային նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անձամբ վերադարձնել «հիմար չլինելու» կոչով իր նամակը։ Այդ մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Էրդողանը՝ սեփական ինքնաթիռում: Նրա խոսքերը մեջբերում է թուրքական NTV-ն:
     «Մենք ավելի վաղ պարոն Թրամփին տեղեկացրել էինք, որ Ֆերհաթ Աբդի Շահին անունով ահաբեկիչը, որը հայտնի է նաև որպես Մազլյում Քոբանի, Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարներից մեկն է: Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, մենք նրան ասացինք, որ դատապարտում ենք նրա շփումները նման անձնավորության հետ: Իսկ այդ հայտնի նամակը մեզ մոտ է, ես այն անձամբ կհանձնեմ Թրամփին»,- հայտարարել է Էրդողանը։

5305 | 0
Facebook