Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնուհիներին արգելվել է աշխատավայրում ակնոց կրել

11:45, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
Ճապոնուհիներին արգելվել է աշխատավայրում ակնոց կրել

Սոցիալական ցանցերում բողոքի ալիք է բարձրացել ընդդեմ ճապոնական ընկերությունների ղեկավարության, ովքեր արգելում են աշխատավայրում ակնոց կրել, հայտնում է ВВС-ն։

Տարբեր բնագավառներում աշխատող կանայք հայտարարել են, որ ընկերությունների ղեկավարները կարծում են, թե «ակնոցը խանգարում է հաճախորդների հետ շփմանը, ստեղծում կնոջ սառը կերպար»։
     Այս կապակցությամբ, «ապակիներն արգելված են» հեշթեգը մեծ տարածում է գտել տեղական սոցիալական ցանցերում: Համացանցը ծաղրում է հեգնական մեմերի միջոցով և բողոքում ճապոնական ընկերությունների ղեկավարների հնացած հայացքների դեմ:

10774 | 0
Facebook