Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սարհատ Պետրոսյանի հայտարարությունները բացարձակ սուտ են». Ավետիք Էլոյան

00:10, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
«Սարհատ Պետրոսյանի հայտարարությունները բացարձակ սուտ են». Ավետիք Էլոյան

«Սուտ և զրպարտություն»,- այսպես է որակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությունը, որում վերջինը Էլոյանին մեղադրում էր «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

«Այն որ ես ամենախոշոր նախագծային կազմակերպության սեփականատերն եմ, բացարձակապես սուտ է, ես ոչ մի բանի սեփականատեր չեմ: Իրականում Պետրոսյանը երևի ակնարկում է եղբորս, որը նույնպես ճարտարապետ է, ունի կազմակերպություն, որի մասին, ենթադրում եմ, որ ինքը խոսում ա: Կազմակերպությունում աշխատում են 4 ճարտարապետ, չէի ասի, որ դա ամենամեծ կազմակերպությունն ա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Էլոյանը:

Նա նշել է, որ որևէ նախագծում չունի անձնական ներդրում: Անդրադառնալով «թայֆայականությանը»՝ Էլոյանն ասել է. «Չէ, տենց բան, բնականաբար, չկա: Էնքան փոքր ա ճարտարապետական միջավայրը Հայաստանում, որ ես ում հետ շփվում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են, ու ով էլ նախագիծ ստանա, կարող են ասել, որ սա թայֆայականություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սարհատ Պետրոսյանի հայտարարությունները բացարձակ սուտ են». Ավետիք Էլոյան
5464 | 0
Facebook