Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին

21:05, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է երկրի արևելքում հակաահաբեկչական խոշոր գործողության մեկնարկի մասին, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը:

Ըստ նախարարի՝ գործողության նպատակը Թուրքիայի հետ սահմանին Իրաքի հյուսիսից ներթափանցող ահաբեկիչներին չեզոքացնելն է: Գործողությանը մասնակցում է 2625 զինծառայող:

5532 | 0
Facebook