Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիարդատերերը 2018-ին կորցրել են 8,5 տրիլիոն դոլար

15:15, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
Միլիարդատերերը 2018-ին կորցրել են 8,5 տրիլիոն դոլար

Բոլոր միլիարդատերերը 2018 թվականին ընդհանուր առմամբ կորցրել են 8,5 տրիլիոն դոլար՝ վերջին հինգ տարվա կայուն աճից հետո: Պատճառներից մեկը դոլարի կուրսն է, իսկ մյուս պատճառը՝ ֆոնդային բորսայի անկայունությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով շվեյցարական UBS բանկի և PricewaterhouseCoopers քոնսալթինգային ցանցի հրապարակած զեկույցին:

Սակայն նշվում է, որ աշխարհի տարբեր հատվածներում իրավիճակը նույնը չէ: Ասիան միլիարդատերերի ունեցվածքի անկում է արձանագրել, միևնույն ժամանակ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում միլիարդատերերի ունեցվածքը նախորդ տարվա համեմատ ավելացել է:

Անցած հինգ տարիների ընթացքում աշխարհում կին միլիարդատերերի թիվն աճել է 46%-ով:

7416 | 0
Facebook