Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ բյուջետային վարչությունը ստուգում է Թրամփի կողմից Կիևին օգնության սառեցումը. Politico

14:45, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ բյուջետային վարչությունը ստուգում է Թրամփի կողմից Կիևին օգնության սառեցումը. Politico

ԱՄՆ-ի բյուջեն վերահսկող գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգումներ է սկսել՝ պարզելու, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփն ամռանը խախտել է հատկացումների մասին օրենքը՝ Կոնգրեսին չներկայացնելով Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու պատճառները, գրում է ամերիկյան Politico մեդիա կազմակերպությունը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Թրամփն օգնության տրամադրումը կապել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննության հետ: Սպիտակ տան ղեկավարն օգնության սառեցումը վերագրել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ իշխանությունների անբավարար պայքարի հետ:

Հասարակայնության հետ կապերի վարչության խոսնակ Չակ Յանգը հայտարարել է, որ ստուգումների ժամկետները դեռ հաստատված չեն: Սա բացառապես պետության ղեկավարի գործողությունների իրավական գնահատական է, և վարչակազմը չի կարող որևէ մեկին հրավիրել վկայություն տալու համար:

7382 | 0
Facebook