Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատոր Մենենդեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:10, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
Սենատոր Մենենդեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում 15 րոպե տևած իր ելույթում քննադատել է Էրդողանի կողմից երկրում ուժեղացող բռնաճնշումները, ինչպես նաև Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա: Սենատորը հայտարարել է նաև, որ Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150): Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Այսօր ես կցանկանայի հիշեցնել մի քանի փաստ, որոնք վերջին շաբաթների ընթացքում իմ գործընկերներից շատերն են տեսել: Այն, որ Թուրքիան Էրդողանի օրոք չի կարող համարվել որպես դաշնակից»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը: Նա խոսել է Հյուսիսային Կիպրոս Թուրքիայի ներխուժման, Հունաստանի դեմ շարունակվող ռազմական գործողությունների և այլ դրսևորումների մասին:

Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է չզիջի թուրքական ճնշումներին և անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

6386 | 0
Facebook