Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

11:40, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

Համաշխարհային պարտքի ծավալը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 188 տրիլիոն դոլարի, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 230%-ի, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Այս մասին նա խոսել է Վաշինգթոնում անցկացվող Ժակ Փոլակի 20-րդ ամենամյա գիտաժողովի բացման ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը: Ըստ նրա, այս ցուցանիշն «առաջադեմ տնտեսություններ ունեցող երկրների համար գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:

Գեորգիևան նշել է, որ անհրաժեշտ է լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար, քանի որ նման ծավալ ունեցող պարտքը ռիսկեր է ստեղծում գլոբալ տնտեսության և ֆինանսական կայունության համար:

11222 | 0
Facebook