Խնդրում ենք սպասել...

Միջազգային

 Նյու Յորքի դատարանը Թրամփին տուգանել է 2 մլն դոլարով

11:25, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
 Նյու Յորքի դատարանը Թրամփին տուգանել է 2 մլն դոլարով

Նյու Յորքի Գերագույն դատարանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել: Նշվում է, որ 2016-ի նախընտրական արշավում Trump Foundation-ին այդ միջոցներն օգտագործել է անձնական քաղաքական ու բիզնես շահերի համար, այս մասին Twitter-ում գրել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսը, փոխանցում է РБК-ն:
     CNN-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի հունիսին հարուցված դատական գործում նշվում է, որ Թրամփը և նրա երեք երեխաները՝ Դոնալդը, Իվանկան և Էրիկը, խախտել են դաշնային և պետական քարոզչության ֆինանսավորման օրենքները՝ չարաշահելով Trump Foundation-ի հարկերից ազատված կարգավիճակը: Նյու Յորքի գլխավոր դատախազի գրասենյակը հիմնադրամից պահանջել է 2,8 միլիոն դոլար:

7638 | 0
Facebook