Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Իրենք տեսակով սերժիկ են, կրիշ փնտրող. ինչպես լպրծուն եղել են, այդպես էլ մնացել են». Թեհմինե Ենոքյան

10:40, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
«Իրենք տեսակով սերժիկ են, կրիշ փնտրող. ինչպես լպրծուն եղել են, այդպես էլ մնացել են». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներիս միջոցով, ամիսներ առաջ, Արսենյանն իր հիացմունքն էր արտահայտում Ամուլսարի փրկության ուղղված քայլերի համար, խնդրել էր փոխանցեն ինձ, որ շնորհակալ է, դե, ի վերջո, նա էլ բիզնես ունի Ջերմուկում...
     Հա, ասելիքս ինչ ա, փոխանցեք իրենց, որ ինչպես լպրծուն եղել են, այդպես էլ մնացել են, երբևէ դրանց ոչ մի բառին չեմ հավատացել ու չեմ հավատում, իրենք տեսակով սերժիկ են, կրիշ փնտրող, վախից ինչքան անօրինականություններ են թույլ տվել, սպասում են` հիմա էլ Նիկոլի թիմը գա ճնշի, ու սուսուփուս ենթարկվում են՝ ճնշելով նաև մնացածներին․․. Ժողովուրդը հաղթելու է, իսկ ձեր բիզնեսներում վաղուց աուդիտ իրականացնելու ժամանակն է․․․
     Նախկին ՀՀԿ-ականներին շանտաժ անելու փոխարեն, նոր կառավարությունը լավ կանի օրենքի տառին համապատասխան գործի, գնա ու ստուգումներ իրականացնի, այլ ոչ թե շանտաժի գործիքներ կիրառի, ենթադրում եմ, ստիպի, որ նրանք էլ գնան աշխատողներին հորդորեն պայքարից դուրս գան․․․
     Ինչպես Նիկոլն էր ասել, թե բա գնալու ենք համոզելու ճանապարհով․․․ Համոզելու ճանապարհը շանտաժը չի ու մարդկանց ահաբեկելը․․. Մի քիչ վեր եղեք սերժիկներից, հարազատներիս հորդորում եմ անձնական նամակներով, կամ հեռախոսազրույցով ինձ բարոյախրատական խորհուրդներ չտալ, ինչ կարելիէ գրել, ինչ ոչ, ու հա ես ստատուս չեմ ջնջում․․․»:

| | |
3050 | 0
Facebook
COMMENT.am