Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա վաղ տարիքից պետք է սերմանել, այլապես հեյ՜-հե՜յ». Սոֆյա Հովսեփյան

03:30, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
«Սա վաղ տարիքից պետք է սերմանել, այլապես հեյ՜-հե՜յ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց. լուրջ շատե՞րդ եք համարում, որ մայրենի լեզվին տիրապետելը պետք է սկսվի բուհից: Եթե ակադեմիկոսն է սա ասում, ես շատ մտահոգ եմ: Բերեք դպրոցը փակենք միանգամից գնան բուհ:
     Ես ընդունում եմ բոլորի մտահոգությունները, բայց եթե երեխան դպրոցում չպետք է սովորի մայրենին և պատմությունը, ապա մենք արժեհամակարգային աղետի մեջ ենք լինելու: Ուժեղացնել է պետք դպրոցը, որ բարձրագույն կրթության ժամանակ իրացնի դպրոցից ստացածը և վերցնի նորը՝ մասնագիտականը (որը նույնպես դպրոցի ամրության հենք է դառնալու), ոչ թե դպրոցի տարիները պարապուրդի մատնի թեʹ ուսուցիչը, թե՛ աշակերտը՝ գնա բուհ, նոր գիտակցի հայերենի և պատմության կարևորությունը: Սա վաղ տարիքից պետք է սերմանել, այլապես հեյ՜-հե՜յ»:

4662 | 0
Facebook