Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հեղափոխական իշխանությունն սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը». Նարինե Մկրտչյան

00:20, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
«Հեղափոխական իշխանությունն սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը». Նարինե Մկրտչյան

«Նոր իշխանությունները եկան առանց քաղաքական օրակարգի, իրենց հետ չբերեցին քաղաքական մտածողություն և քաղաքական պատկերացումներ, այդ իսկ պատճառով այն, ինչ ձևավորվել է Հայաստանում հեղափոխությունից հետո, քիչ առնչություն ունի քաղաքականության հետ, ավելի շատ առնչվում է քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական շոուների հետ»,- «168 TV»-ի եթերում ասել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իր համար թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդիկ են. «Այն հատկությունները, որ ես գնահատում և տեսնում էի անցյալում, այսօր արագորեն պակասում են, որովհետև իշխանությունը, ի վերջո, նաև ծայրահեղ հնարավորությունների, դրսևորումների, մարդուն իրականում տեսնելու հնարավորություն է տալիս, և պետք է ասել, որ նրանք տարբեր մարդիկ են՝ ի վնաս Նիկոլ Փաշինյան վարչապետի»,- ընդգծել է նա:

Ըստ Մկրտչյանի՝ հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության բնույթը չի փոխվել. «Հեղափոխությունը նրա համար չէր, որ արտոնյալների մի խումբ փոխարինվեր մեկ այլ խմբով, հեղափոխության նպատակներից մեկն արդարության հաստատումն էր հենց պետական համակարգում: Սակայն, երբ պետական բյուջեին վերաբերվում ես որպես քո սեփական ընտանեկան բյուջեի, ընդ որում՝ նույնիսկ ընտանեկան բյուջեն այդպես չեն ծախսում, չեն մսխում, ապա լուրջ խնդիրներ են առաջանում: Հեղափոխական իշխանությունը սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հեղափոխական իշխանությունը սկսել է լրջորեն չարաշահել իշխանությունը». Նարինե Մկրտչյան
3938 | 1
Facebook