Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան

23:15, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանել. «Կասկած անգամ չունեի, որ դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից: Ստոր եղել եք, ստոր էլ մնացիք»:
     Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ երիտասարդը, որ այսօր Դաշնակցական կուսակցության անդամների հետ բողոքի ցույց է իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց և պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դեռ 2008-ին կրկնակի դանակահարության համար դատապարտված Արշակ Սարգսյանն է: Դանակահարվողներից մեկը նրա քրոջ նշանածն է եղել:

Արշակ Սարգսյանն ակտիվորեն մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ակցիաներին: Անգամ 2019-ի հուլիսի 10-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջելիս է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, նա փորձել է խանգարել՝ գոչելով. «Քոչարյան՝ հերոս, վենդետա, ազատություն հերոսին, Նիկոʹլ, միʹ վախեցիր քո ժողովրդից»:

9784 | 2
Facebook