Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Հանրային խորհուրդն Արցախի հարցում քննարկելու բան չունի». Վազգեն Մանուկյան

18:10, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Հանրային խորհուրդն Արցախի հարցում քննարկելու բան չունի». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը նոյեմբերի 7-ին հրավիրած նիստում քվեարկությամբ որոշեց Արցախի հարցի առանձին կոմպոնենտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել՝ հետագայում հարցի ևս մեկ քննարկում կատարելու նպատակով:

Հանրային խորհրդի նախագահն արցախյան հարցի քննարկումն սկսեց պատմական էքսկուրս կատարելով՝ այն բաժանելով փուլերի. առաջին փուլ՝ շարժումից մինչև 1994թ., երբ կնքվեց հրադադարը, 2-րդ՝ բանակցային փուլը և 3-րդ փուլը՝ Արցախ-Հայաստան հարաբերությունները՝ իրավական տեսանկյունից: Վ. Մանուկյանը հիշեցրեց, որ 1989թ. ՀՀ և Արցախի խորհրդարանի միացյալ նիստ տեղի ունեցավ, և հայտարարվեց, որ Արցախը ՀՀ մասն է: 1990թ. ԽՍՀՄ որոշման հիման վրա Արցախն ինքն իրեն հռչակեց անկախ պետություն: «Այսինքն՝ ունեցանք միմյանց հակասող փաստաթղթեր: Հետո հասարակությունը սկսեց քննարկել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: Վերջերս էլ նշված թեզը, թե Արցախը Հայաստան է, դարձյալ քննարկելի է»,- ասաց նա:

Ըստ Վ. Մանուկյանի՝ հիմա խորհուրդը քննարկելու բան չունի՝ մինչև ՀՀ իշխանությունը բանակցության արդյունքում ինչ-որ տարբերակ կմատուցեն հանրությանը:

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը Վ. Մանուկյանի խոսքերը համարեց անձնական կարծիք և հայտնեց, որ չէր ցանկանա անձնական կարծիքը խորհրդում քննարկման առարկա դարձնել: Ըստ նրա՝ վարչապետի կողմից ձևակերպումը տրված էր այլ կերպ: Կառավարությունը ցանկացել էր իմանալ հասարակության ստատուս քվոն արցախյան հարցի բոլոր էլեմետների վերաբերյալ: Այստեղ էլ՝ խորհրդի մեկ այլ անդամ՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ճշգրտում մտցրեց՝ ոչ թե ստատուս-քվո, այլ կոնսենսուս: Այսքանով Արցախի հարցի քննարկումն ավարտվեց:

| | |
1363 | 0
Facebook