Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնել են կրճատել մաքսատուրքերը

16:15, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնել են կրճատել մաքսատուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են աստիճանաբար կրճատել ապրանքների վրա գործող մաքսատուրքերը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենգին:

Ըստ Wall Street Journal-ի՝ առաջին փուլը ներառելու է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը Չինաստանին մատակարարելու, փոխարժեքի մանիպուլյացիան կանխելու կանոնների սահմանումը, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցառումները և ամերիկյան ընկերությունների համար չինական շուկաների բացումը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը հայտարարել էին միջանկյալ առևտրային համաձայնագրի կնքման ժամկետների մասին:
     Թրամփը նշել է, որ համաձայնագրի պայմանների կատարման դեպքում Չինաստանն ԱՄՆ-ից կավելացնի գյուղմթերքի ներմուծումը 40-50 միլիարդ դոլարով:

Ենթադրվում էր, որ երկու երկրների ղեկավարները կստորագրեն համաձայնագիրը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է անցկացվեր Չիլիում նոյեմբերի 16-17-ը, սակայն գագաթնաժողովը տեղի չի ունենալու Չիլիում՝ անկարգությունների պատճառով:

| | |
1967 | 0
Facebook