Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

2015թ. Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր՝ «ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»

16:55, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
2015թ. Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր՝ «ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի ու իտալացիների համատեղ գործարանի բացմանը: Համացանցում օգտատերերը տարածում են Նիկոլ Փաշինյանի 2015թ. ելույթը, որտեղ վերջինը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր՝ «ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»:

Հիշեցնենք՝ 2015թ. մայիսի 20-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրել էր փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստը և հարցրել, թե ի՞նչ է արվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետին տված այն հանձնարարության կապակցությամբ, ըստ որի՝ պետք է ստուգվեր Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուրերի իսկությունը՝ հարկերը թաքցնելու մասով:

| | |
4850 | 0
Facebook
COMMENT.am