Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Հակոբ Կարապետյանը` քաղաքապետի` Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելու մասին

14:50, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Հակոբ Կարապետյանը` քաղաքապետի` Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելու մասին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետի տրանսպորտային ծախսերի մասին.

«168 ժամ»-ը լուր է տվել Երևանի պատվիրակության՝ հոկտեմբերի սկզբին Թբիլիսիի կատարած այցի վերաբերյալ՝ հարևան երկրի մայրաքաղաք ինքնաթիռով մեկնումը փորձելով ներկայացնել որպես շռայլություն: Նախ՝ ֆիքսենք, որ մեքենաներով մեկնումը մի շարք լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ թվում՝ վարորդների սնունդն ու գիշերակացը, ինչը չկա ինքնաթիռով մեկնման դեպքում: Բացի դրանից, մեքենայով մեկնելու պարագայում ամբողջ պատվիրակությունը պետք է Երևանից դուրս գար մեկ օր առաջ՝ Թբիլիսիում պաշտոնական միջոցառումներին հասցնելու համար: Հետևաբար, պատվիրակությունն առնվազն մեկ ավել օր պետք է ծախսեր՝ համապատասխան ֆինանսական հետևանքներով հանդերձ, կրկին՝ գիշերակաց, սնունդ և այլն: Եվ էստեղ դեռ հարց է՝ իրականում որ տարբերակն է ավելի էժան նստում համայնքի վրա: Ինչ վերաբերում է քաղաքապետի տրանսպորտային ծախսերի արդյունավետությանը՝ առհասարակ. ստորև 2018-ի հունվար-սեպտեմբերին Երևանի քաղաքապետին սպասարկող մեկ մեքենայի ծախսերն են՝ համեմատած քաղաքապետ Հայկ Մարությանին 2019-ի նույն ժամանակահատվածում սպասարկած երկու մեքենաների վառելիքի ծախսի հետ:

Ըստ այդմ` 2018-ի ինն ամիսների ընթացքում ծախսվել է 5740 լիտր բենզին (420դր/լ հաշվով՝ 2 213. 400 դրամ), իսկ 2019-ի ինն ամիսներին ծախսվել է 1640 լիտր բենզին՝ մոտ 688 800 դրամի: Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական 2 մեքենաները հաշվետու ժամանակահատվածում ծախսել են մոտ 3,5 անգամ պակաս վառելիք, քան նախորդ քաղաքապետին սպասարկող մեկ մեքենան»:

| | |
3534 | 2
Facebook