Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին. ԻՔՄ

15:15, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը` «Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին» թեմայով:

«Հայաստանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կամ, ինչպես այն կարճ անվանում են, Ստամբուլյան կոնվենցիան, բազմաթիվ մանիպուլյացիաների և քարոզչական թեզերի առիթ է դարձել։

Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի ընդդիմախոսները պնդում են, թե այդ փաստաթուղթն ուղղված է հայկական ավանդույթներն արմատախիլ անելուն, «երրորդ սեռ» սահմանելուն և նույնասեռ անձանց կողմից երեխաներ որդեգրելուն։

Այնինչ, կոնվենցիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր այս պնդումներն անհիմն են, և Եվրոպայի խորհրդի ընդունած կոնվենցիան, որը ստորագրել է նաև Հայաստանը, չի պարունակում այդպիսի կարգավորումներ»։

| | |
1234 | 2
Facebook
COMMENT.am