Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պարոն, միʹ անցեք չափերը». Վահագն Խաչատրյան

14:20, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Պարոն, միʹ անցեք չափերը». Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գնա՛ քո կատուներին դատապարտի»․ Ռուբեն Սահակյանը՝ Աննա Դանիբեկյանին, սա ասում է մի մարդ, որ իրավաբան է: Կատու կպահի, թե շուն, դա քեզ չի թույլատրում դատավորի մասին անհարգալից վերաբերմունք ցուցաբերես: Իսկ դու ո՞ւմ ես պաշտպանում` մեկին, որ «Բարև ռոբի» համար թիկնազորը Պողոս Պողոսյանի կյանքն է խլել, մեկին, որ Սահմանադրական կարգ է տապալել և մայրաքաղաքի կենտրոնում 10 ՀՀ քաղաքացի է սպանվել: Իսկ դատավորը ներկայացնում է ՀՀ-ը, այս խոսքերով անարգել եք ՀՀ-ը: Պարոն, մի անցեք չափերը, պաշտպանեք. դա ձեր աշխատանքն է, բայց առանց անձնական վիրավորանքի և անարգանքի»:

| | |
5296 | 2
Facebook