Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ձեթ ու բրինձի պատմությունն ավարտված է Հայաստանում». վարչապետ

12:20, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Ձեթ ու բրինձի պատմությունն ավարտված է Հայաստանում». վարչապետ

«Դիպլոմը դեռևս կրթություն չէ. էս հարցի լուծումն է, որ պետք է լինի ԿԳՄՍ նաԽարարության գործունեության առաջնահերթությունը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ ձևակերպումը չի դիտարկվի այլ համատեքստում: «Աղքատությունը հաղթահարելու միջոցն աշխատանքն է: Սկսած նախակրթարանից՝ պետք է քաղաքացուն պատրաստենք նրան, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերան աշխատանքն է՝ ազնիվ աշխատանքը»: Փաշինյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում սակավագիտության ու բացամտության պայքար է տեղի ունենում. «Մարդկանց անհեթեթ ինչ-որ վախեր ներշնչելով, օգտվելով տեղեկացվածության պակասից, կեղծ կարգախոսներ են դնում շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ էդ բաներով պիտի վախեցնել, սխալվում են: Իրեք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, որովհետև հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք. էնտեղից երբեք դուրս չեն գալու... Պատկերացումն այն էր, որ մարդիկ պետք է կցված լինեն իշխանությանը, իրենք էլ անցնեն, ձեթ ու բրինձ բաժանեն: Ձեթը բաժանվում էր ոչ թե աղքատությունը հաղթահարելու, այլ աղքատության մեջ պահելու համար: Էս պատմությունն ավարտված է ՀՀ-ում»:

| | |
2755 | 0
Facebook
COMMENT.am