Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպը հայտնել է՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող գոտիներում նավթի արդյունահանման մասին

14:10, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Պետդեպը հայտնել է՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող գոտիներում նավթի արդյունահանման մասին

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող շրջաններում նավթի արդյունահանման մասին. գրում է РИА Новости գործակալությունը: Սիրիայում նավթի արտահանման մոտ 90%-ը կենտրոնացած է Եփրատ գետի արևելյան ափին, որը նախկինում հանդիսանում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման եկամտի հիմնական աղբյուրը, և այժմ այն գտնվում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) վերահսկողության տակ:

«Նավթը տեղական իշխանությունների կողմից արտահանվում է հօգուտ տեղական համայնքների: Պետդեպարտամենտում ԱՄՆ-ի վարչակազմից չունենք ցուցումներ՝ նավթային հանքավայրերի հետ կապված որևէ այլ բան անելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:

7099 | 0
Facebook