Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «վ» կրավորական ածանցով գործածվող բայերի մասին

19:15, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «վ» կրավորական ածանցով գործածվող բայերի մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Մեր խոսքում մի շարք բայեր հաճախ «ներկայանում են» Վ կրավորական ածանցով: Օրինակ՝ նախանձել-նախանձՎել, բամբասել-բամբասՎել, տվայտել-տվայտՎել, տուժել-տուժՎել, տրաքել-տրաքՎել, զանգել-զանգՎել:
     Թեև բառարաններում «տուժել» և «տրաքել» բառերին որպես զուգաձևություն առաջարկվում են «տուժՎել» և «տրաքՎել» ձևերը, դրանք գործածվել են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գերադասելի են առաջին տարբերակները: Ճիշտ է՝ ՆԱԽԱՆՁԵԼ, ԲԱՄԲԱՍԵԼ, ՏՎԱՅՏԵԼ, ՏՈՒԺԵԼ, ՏՐԱՔԵԼ, ԶԱՆԳԵԼ:
     Գուցե մեր ընթերցողներն էլ մտաբերեն այնպիսի բայեր, որոնք կլրացնեն այս շարքը»:
    
    

| | |
1354 | 0
Facebook