Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից. Regnum

20:10, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Նավթի համաշխարհային գները կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից. Regnum

Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բախման հնարավոր կարգավորման դրական ազդակների պայմաններում. գրում է Regnum-ը:

Սակայն, առաջիկա մի քանի տարիների ընթացքում նավթի պահանջարկը կարող է զգալիորեն նվազել, քանի որ երկարաժամկետ առևտրային պատերազմի հետևանքները տնտեսության վրա դեռևս բացասական ազդեցություն ունեն: Եվ տնտեսությունը կվերականգնվի դանդաղ տեմպերով:
     Մինչև 2024 թվականը նավթի պահանջարկը կարող է հասնել մինչև 32,8 միլիոն բարել մեկ օրվա համար, ինչը զգալիորեն պակաս է, քան ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) կողմից նախնական կանխատեսումների, որոնք կազմում էին օրական 35 միլիոն բարել:
     Հաշվի առնելով այս ցուցանիշները, նավթի հետագա նվազած պահանջարկն արդեն հաշվի է առնվում նավթի ներկայիս գների հաշվարկի ժամանակ, սակայն ՕՊԵԿ-ի կողմից քվոտաների վերանայման հարցը մնում է բաց:
     Նավթի գները դեռևս ապավինում են աշխարհաքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հրապարակված տվյալներին: Նոյեմբերի 7-ին նավթի համաշխարհային գները նվազել են: WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,30 դոլար: Brent տեսակի նավթի hունվարյան ֆյուչերսները նվազել են 0.10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 61,68 դոլար:

4261 | 0
Facebook