Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան հնչեցրեց Ազգային ժողովում». Ս. Աղեկյան

10:55, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան հնչեցրեց Ազգային ժողովում». Ս. Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականին վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով։
     Եվ պետական միջոցներից ավելի քան 55 միլիոն դոլար դուրս գրել՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար:
     Ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ ձեռք բերվեց հենց գործարանից, և գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով և 15 տարուց ավելի։
     Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան հնչեցրեց Ազգային ժողովում.
     «Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

| | |
1436 | 0
Facebook
COMMENT.am