Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ինչպես լինելով հայտնի իրավաբան, չեք հասկացել». Պետրոս Ղազարյան

03:25, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
«Ինչպես լինելով հայտնի իրավաբան, չեք հասկացել». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրն Դանիելյան, հարգելիս, ինչպես լինելով հայտնի իրավաբան, օրենքը կարդալով չեք նկատել կամ հասկացել, որ այդ առարկաները ոչ թե հանում են, այլ թողնում են բուհի ակադեմիական որոշմանը։ Եթե, ինչպես դուք եք նկատում, իրավաբաններին անհրաժեշտ է բարձր մակարդակի հայերենի իմացություն, ապա այս օրենքը լավագույնս լուծում է այս հարցը։ Օրենքը ասում է՝ ոչ թե մենք ենք պարտադրելու, այլ թողնում ենք ձեր ակադեմիական ազատությանը որոշումը, թե ինչ ծավալով անցնել «Հայոց լեզու» առարկան։ Ոչ ոք չի խանգարում հենց այս օրենքով ավելացնել դասավանդման խորությունը և ծավալն իրավաբանականում։ Հույս ունեմ, որ չեք կարծում՝ բուհերի պատասխանատուները սորոսականներ են ու արվամոլներ և դավադրաբար դուրս կթողնեն իրենց ակադեմիական հայեցողությանը պատվիրակած առարկաները»։

| | |
10530 | 0
Facebook
COMMENT.am