Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Պատմության ու բանասիրականի դեկաններին ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հիշեցրել է, որ թոշակի տարիքի են. «Հրապարակ»

09:50, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Պատմության ու բանասիրականի դեկաններին ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հիշեցրել է, որ թոշակի տարիքի են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել է համալսարանի դեկաններին, ասել` մենք այդ ժամերը ձեզ կտանք, թողեք` հայոց լեզվի ու պատմության առարկաները հանվեն, ձայն մի հանեք։ Բոլորը լուռ համաձայնել են, իսկ 2 դեկաններին` պատմության ու բանասիրականի, հիշեցրել է, որ թոշակի տարիքի են, լավ կլինի դա հաշվի առնեն»,- պատմեցին մեզ:

Իսկ ռեկտորի ԺՊ-ն կարո՞ղ է նման հարցեր կարգավորել, չէ որ ԺՊ-ի ժամկետը նոյեմբերին լրանում է։ «Ըստ կնքված պայմանագրի` ժամկետը 1 տարի է, երևում է` մրցույթը հետաձգում են, որովհետեւ իշխանությունների ֆավորիտ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորականի է ներկայացրել իր աշխատանքները, սպասում են` պաշտպանությունը լինի, դառնա դոկտոր, նոր մրցույթ հայտարարեն»: Ե՞րբ է պաշտպանելու։ «Ըստ ամենայնի` դեկտեմբերին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1739 | 0
Facebook
COMMENT.am