Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Կա՛մ էդ մարդը հիվանդ ա, կա՛մ ինքը մեր երկրի դավաճաններից մեկն ա». Գագիկ Մելքոնյան

00:20, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Կա՛մ էդ մարդը հիվանդ ա, կա՛մ ինքը մեր երկրի դավաճաններից մեկն ա». Գագիկ Մելքոնյան

«Ապրիլյան դեպքերից հետո մենք նոր զգոնացանք և սպառազինությունն ավելացավ, մարտավարությունը փոխվեց: Այն ժամանակվա սպառազինությունն այն չէր, Ապրիլյանից հետո համալրվեց մեր բանակը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Դիտարկմանը, թե շատերն ասում են, թե այժմ գնում է գեներալների վարկաբեկում, Մելքոնյանն ասել է. «Գեներալների վարկաբեկումը ես չեմ հասկանում, որ միշտ խոսվում է: Որ գեներալը վարկաբեկված ա, ուրեմն վարկաբեկված ա, հո լրիվ գեներալները վարկաբեկված չե՞ն: Եթե ինքը հերոս ա, հանցագործություն ա կատարել, պիտի պատժվի դրա համար, ով ուզում ա լինի»:

Անդրադառնալով Վիտալի Բալասյանի՝ ներկայիս իշխանության հասցեին հնչեցրած գնահատականներին և վարքագծին՝ Մելքոնյանն ասել է. «Ինքն էն մարդն ա, որ իր տեղը չի կարա գտնի էս բաց երկնքի տակ. իշխանությունից դարձավ ընդդիմություն, ընդդիմությունից՝ իշխանություն: Երբ ասում ա՝ հայաստանցիները, ովքեր համարում են Արցախը Հայաստանի մարզ, իրավունք չունեն մտնել Ղարաբաղ: Նույնը, ասենք՝ Ալիևն ասում ա՝ ովքեր կմտնեն Ղարաբաղ, նրանք իրավունք չունեն մտնել Ադրբեջան: ես միշտ համեմատում ես էս երկու բանը իրար հետ: Ի՞նչ ա նշանակում, ով որ մտնի էնտեղ՝ կկոտորենք, կսպանենք. կա՛մ էդ մարդը հիվանդ ա, կա՛մ ինքը մեր երկրի դավաճաններից մեկն ա: Երբ Արցախում էլ ժողովուրդն ընտրի իր առաջնորդին, այդ ժամանակ «վիտալիկներն» էլ չեն երևա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

| | |
8041 | 0
Facebook
COMMENT.am