Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Իմ հերքումից հետո էլ մի ուրիշ խայտառակություն են անում». Արայիկ Հարությունյան

00:00, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Իմ հերքումից հետո էլ մի ուրիշ խայտառակություն են անում». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ լավ է, հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները նոստալգիկ հիշողությունների արդյունքում կրկին միավորվում են: Իրենք իրենց հարց տալիս, իրենք պատասխանում: Հիմա իմ հերքումից էլ հետո մի ուրիշ խայտառակություն են անում, հարցեր են տալիս մի ժամանակահատվածի համար, երբ իրենց ընկեր Լևոնը եղել է նախարար: Դաշնակցականներ, գնացե՛ք մի հատ հարցրեք, թե ինչու է այդպես ստացվել: Բայց նույնիսկ, եթե հարցնեք, բան չի կարողանա ասել, որովհետև նրան ոնց ասել են, այնպես էլ արել է: Առանց ընկեր Լևոնին հարցնելու բյուջե էին կտրում, առանց նրան հարցնելու իր իսկ նախարարությունում երրորդ փոխնախարարի հաստիք էին բացում, որ վերահսկեին:

Ժողովուրդ ջան, Ձեզ հարց տվեք` ինչու է սրանց համախմբումը տեղի ունենում: Անհիմն թիրախավորել են ինձ, իմ գործընկերներին, երբեմն նաև՝ իմ ընտանիքի անդամներին: Ու պատճառն այն է, որ քանդվում են «մաֆիոզ» ենթակառուցվածքները, վերահսկողությունը գնալով զրոյանում է համակարգերում:

Ի դեպ, բողոքում եք նախարարության աշխատանքից, ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք: Բայց ի տարբերություն Ձեզ, երբ ուր մտնում էիք, ոհմակային սկզբունքով «չիստկա» էիք անում, ես, որպես պետականություն հարգող մարդ, ինստիտուտը չքանդեցի` հանելով բոլոր ձեր կուսակցականներին:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է: Չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում: Այս օրերին հետևեք հարցազրույցներին, պարզաբանումներին: Ոչ այս կազմի, այլ ազնիվ ժողովրդի, մեր հայրենակիցների հետ պատրաստ ենք անընդհատ քննարկել և բացատրել մեր դիրքորոշումը»:

| | |
9852 | 0
Facebook
COMMENT.am