Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կարծես տենդենց է, որ աշխարհի հետ համաքայլ գնալու համար չի կարելի լինել հայրենասեր». Ն. Հոխիկյան

00:25, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Կարծես տենդենց է, որ աշխարհի հետ համաքայլ գնալու համար չի կարելի լինել հայրենասեր». Ն. Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալի ազգ ենք հայերս: Որքան շատ ենք շփվում օտարների հետ, այնքան արհամարհում ենք մեր սեփականը, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր արժեքները: Մեզ մոտ կարծես տենդենց է, որ աշխարհի հետ համաքայլ գնալու համար չի կարելի լինել հայրենասեր: ԱՄՆ-ի, Եվրոպայի, նաև Ռուսաստանի հետ ակտիվ կապեր ունեցողներից շատերի համար հայերեն, հայոց պատմություն և հայ ինքնության հետ կապված շատ այլ երևույթներ ծաղրի են ենթարկվում:

Մինչդեռ մեր այդքան, մեղմ ասած, ոչ սիրելի թուրքերը, անգամ տասնամյակներ ապրելով արտասահմանում, սրբորեն պահում են իրենց լեզուն` դա համարելով ինքնության կարևոր գրավական»:

| | |
1448 | 0
Facebook
COMMENT.am