Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Անբովանդակ դիմադրության գաղափարի իսպառ բացակայությունը լրացվելու է մանիպուլիացիաների կիրառմամբ». Արթուր Սաքունց

22:45, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Անբովանդակ դիմադրության գաղափարի իսպառ բացակայությունը լրացվելու է մանիպուլիացիաների կիրառմամբ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ համակարգային գնահատական չի տրվել ՀՀԿ-ական ռեժիմի կողմից պետության զավթմանը՝ տնտեսական, կրթական, գիտական, քաղաքական, սոցիալական, բնական ռեսուրսների, անվտանգության և այլ բնագավառներում, համակարգային լուծումների փոխարեն հատային խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը հանդիպելու են անբովանդակ դիմադրության՝ գնահատականը չստացածների և նրանց հպատակների կողմից:

Այդ անբովանդակ դիմադրության գաղափարի իսպառ բացակայությունը լրացվելու է տարատեսակ մանիպուլիացիաների, ապատեղեկատվության միջոցների կիրառմամբ, մտացածին իռացիոնալ, անչափելի, անհեթեթ մտքերով, կանխատեսումներով, բառերի կույտով՝ նպատակ ունենալով միմիայն աղմուկ հանել, մարդկանց ներառել անպտուղ քննարկումների մեջ»:

| | |
1254 | 0
Facebook