Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Դասադուլն ուսանողների իրավունքն է». Թագուհի Ղազարյան

22:15, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Դասադուլն ուսանողների իրավունքն է». Թագուհի Ղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Երկու նկատառում․

1. Դասադուլն ուսանողների իրավունքն է։ Նրանք օգտվել են այդ իրավունքից։ Բոլորովին տեղին չէ ուսանողներին ծաղրել ու թիրախ դարձնել՝ անկախ այն բանից՝ ուղղորդված են դասադուլի դիմում, թե ինքնաբուխ։ Նրանք իրացնում են իրենց իրավունքը, և մենք պարտավոր ենք ու պատրաստ ենք կառուցողական քննարկումների գնալ ուսանողների հետ։

2. Որքան էլ մեծ լինի նախարարության դիրքորոշումը պաշտպանելու գայթակղությունը, բոլորովին տեղին չէ նաև այդ խոսակցության մեջ հայոց լեզուն թիրախավորելը։ Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ հայագիտությունն, իսկապես, լավագույն վիճակում չէ, մենք, իսկապես, ունենք հետազոտությունների, հետազոտողներին ֆինանսավորելու խնդիրներ, լուրջ ուսումնասիրությունների սպասող դարերով կուտակված ժառանգություն, և պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պետք է հասկանալ, որ այստեղ քննարկումը ամենևին հայագիտությանը առաջնահերթություն չտալու մասին չէ, այլ բուհերի ինքնավարությունը մեծացնելու։

Կառուցողական քննարկում եմ մաղթում բոլորիս»:

| | |
1081 | 0
Facebook
COMMENT.am