Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այն ժամանակ Սրապիոնյանը Հրանուշ Հակոբյանի երեսը լվանում էր՝ ոնց կարողանում էր». Կարինե Հարությունյան

21:40, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Այն ժամանակ Սրապիոնյանը Հրանուշ Հակոբյանի երեսը լվանում էր՝ ոնց կարողանում էր». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն ինձ մի կիսամյակ պարապել է: 1993-ին՝ կարծես: Նրա հետ մեկ էլ շփվել եմ 2015-ին, երբ աշխատում էի «Ազատամարտ» կայքում: Սրապիոնյանը հարցազրույց է տվել ու փրփրաբերան քննադատել Արայիկ Հարությունյանին, ավելին՝ վիրավորել է՝ նրան համեմատելով Նազիմ բեյի հետ, որը մեծ դերակատարություն է ունեցել հայերի տեղահանության, ջարդերի ժամանակ:
     Դասախոսը նաև ասել է. «Նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն թվում է, թե նախարարության բյուջեի փողերն իր հոր տնից է բերել, ի՛ր փողն է, կարող է մսխել այնպես, ինչպես ցանկացած անառակ որդի կարող է մսխել իր հոր փողերը։ Այնինչ՝ սա մե՛ր երկրի ունեցվածքն է, և այդ բյուջեն որոշակի մասով էլ տալիս եմ ես»:
     Գանք 2015-ին, երբ Սրապիոնյանը սփյուռքի փոխնախարար էր ու զանգել էր խմբագրություն՝ համոզելու, որ նախարարությունը, այնուամենայնիվ, աշխատում է, և լավ կլինի, որ գնամ, փաստաթղթերը տեսնեմ ու համոզվեմ: Իսկ զանգի պատճառը իմ՝ երկու քննադատական հոդվածներն էին սիրիահայության նկատմամբ սփյուռքի նախարարության անտարբերության վերաբերյալ: Այն ժամանակ Սրապիոնյանը Հրանուշ Հակոբյանի երեսը լվանում էր՝ ոնց ասես, ոնց կարողանում էր: Իսկ երբ ասացի՝ չէի պատկերացնում Ձեզ այդ պաշտոնում, ասաց՝ ես էլ չէի պատկերացնում: Բայց, փաստորեն, լավ էլ պատկերացրել ու աշխատել է, և նույն Հրանուշ Հակոբյանի հետ կրում է այն բոլոր մսխումների, անհաջող ծրագրերի, անգործունակության պատասխանատվությունը, որը թույլ է տվել Հակոբյանը իր պաշտոնավարման ընթացքում: Այն ժամանակ, չգիտես՝ ինչու, Սերժ Սրապիոնյանին չէր հետաքրքրում, թե ուր էին գնում նախարարության փողերը, թե երկրի բյուջեն ով ինչպես էր լափում, թե ինչ հայատյաց քաղաքականություն էր վարում իր անվանակից Սարգսյանը: Ի դեպ՝ Սերժ Սրապիոնյանը այսպես փրփրաբերան չէր խոսում նաև 2016-ին, ընդհանրապես ծպտուն չհանեց, երբ իր գործընկեր Արծրուն Ավագյանը հայտարարեց, թե դեմ չէ, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու»:

| | |
4165 | 1
Facebook