Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Բանասիրականի ուսանողների կարծիքն է ավելի կարևո՞ր, թե ինչ սովորեն ճարտարապետները». Վ. Թևոսյան

01:05, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Բանասիրականի ուսանողների կարծիքն է ավելի կարևո՞ր, թե ինչ սովորեն ճարտարապետները». Վ. Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե կարծիք հայտնելու, բողոքի ակցիա անելու իրավունքները կարևոր են, բայց ուզում եմ հասկանալ՝ բանասիրականի ուսանողների կարծիքն է ավելի կարևո՞ր, թե ինչ պետք է սովորեն ճարտարապետները, թե՞ ճարտարապետականի գիտխորհրդի:

Լավ, կարևորը դնենք մի կողմ. ո՞րն է ավելի հիմնավոր, հեղինակավոր ու վստահելի: Եթե դա էլ դնենք մի կողմ՝ մեր բուհերի գիտխորհուրդների անդամներն էլ ե՞ն ապազգային սատանայապաշտներ, դե կներառեն էլի ծրագրում, ինչի՞ց եք վախենում:

Բայց ամենաշշմելուն այն է, որ մարտականորեն տրամադրված հին ընկերներիցս մեկը հանկարծ երեսիս շպրտեց՝ ասում են՝ էսպես որ գնա, կարող է հայերենը հայտարարեք ոչ պետական լեզու...
     Որտե՞ղ են էս ան/տրամաբանական շղթաները կոփվում ու նետվում հարթակ, ովքե՞ր են էդ ապաշնորհ դարբինները: Էս տափակ հիմքերո՞վ եք պահանջում նախարարի հրաժարական: Սխալ օղակ եք թույլ համարել, բարեկամներ ջան, շա՜տ սխալ օղակ»:

| | |
2017 | 1
Facebook